Իրադարձություններ
Թուրքիայի դեսպանը և Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդն այցելել են Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն։
Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջահիտ Բաղջին, ինչպես նաև դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Զաքարիա Յալչընը այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն։
Այս մասին դեսպանը գրել է Twitter-ում։ Կենտրոնի գործունեությունը ներկայացվել է թուրք պաշտոնյաներին։
Ադրբեջանական կողմին անցած Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությունը սկսվել է 2021 թվականի հունվարի 30-ին։