Իրադարձություններ
Սերժ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Այս մասին հայտնում են Հանրապետական կուսակցության գրասենյակից։
Քննարկվել են կուսակցության հաջորդ՝ 17-րդ համագումարի պատվիրակների ընտրության ընթացքը, համագումարին ներկայացված փաստաթղթերի նախագծերը, կուսակցության միջազգային համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև ընթացիկ հարցեր։
ՀՀԿ գործադիր մարմինը համագումարի պատվիրակներին կոչ է անում շարունակվող համաճարակի պայմաններում ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների առողջության նկատմամբ։
Համագումարի անցկացման վայրում պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները, այդ թվում՝ անձնական պաշտպանության միջոցների և հիգիենայի ապահովում։
Համագումարի լուսաբանման հրավեր և լրագրողների հավատարմագրման պայմանները կհրապարակվեն դեկտեմբերի 13-ին։