Իրադարձություններ
ՊՆ-ն հրապարակել է Գեղարքունիքում այսօր զոհված զինծառայողի անունը. ևս 8 զինծառայող վիրավորվել է, 6-ի վիճակը ծանր է.
Դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության արևելյան (Գեղարքունիքի մարզ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների նախահարձակ գործողությունները հետ մղելիս զոհվել է ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաե Վաղարշակովիչ Մանասերյանը (ծնված 2002 թ.)։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքին, նրա հարազատներին և ծառայակիցներին։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Եվս ութ զինվոր վիրավորվել է։ Նրանցից վեցի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսի վիճակը համապատասխանաբար միջին ծանրության է եւ թեթեւ։