Իրադարձություններ
Դեկտեմբերի 10-11-ը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի առանձին հատվածների ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի.
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ սույն թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 16:00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 16:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Գեղարքունիքի մարզում՝ Սևան քաղաք, Գագարինավան միկրոշրջան Վարսեր գյուղ.
Կոտայքի մարզում՝ Ջրառատ գյուղ.
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։