Իրադարձություններ
Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենում ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործի
Այս տարվա դեկտեմբերի 10-ից Երեւանի մետրոպոլիտենում ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործի։ Այս մասին ասված է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Խնդիրը ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում է։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կարող եք օգտվել վճարային քարտերում առկա ուղևորություններից մինչև դրանք ամբողջությամբ սպառվեն։
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։