Իրադարձություններ
Երևանում թանկարժեք հագուստի խանութը թալանել են ապակի կոտրելով. պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս - shamshyan.com.
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան հատվածում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, «Հովման» հագուստի խանութի ապակին կոտրվել է։
Պարզվել է, որ դիմակավորված երեք անձանցից մեկը քարով կոտրել է խանութի դռան ապակին, որից հետո ներս են մտել և գողացել հագուստ, իսկ մյուսը դրամարկղից գումար է հափշտակել, որից հետո հարձակվողները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Խանութը մի քանի հազար դոլարի վնաս է կրել։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողերին հայտնաբերելու և բերման ենթարկելու, ինչպես նաև գողացված գույքը հայտնաբերելու ուղղությամբ։