Իրադարձություններ

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերին

27.12.2025

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի տարածած տեղեկատվությանը, թե փետրվարին Հայաստան կայցելի ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը նշեց. «Մենք ժամանակին և պատշաճ տեղեկատվություն ենք տրամադրում բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան նախատեսվող այցերի մասին».