Իրադարձություններ

Իրավապահ մարմինների անպատժելիության դեմ ստորագրահավաք

Իրավապահ մարմինների անպատժելիության դեմ ստորագրահավաք

«Հայաստանի դաշինքը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Հայաստանում վերջին իրադարձությունների մասին տեղեկատվությունը միջազգային ասպարեզ հասցնելու նպատակով։ Կուսակցությունը, մասնավորապես, մտահոգված է իր անդամների, ինչպես նաև այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների զանգվածային և անհիմն կալանավորումներով, քաղաքական հետապնդումների և բացահայտ ճնշումներով։ Դաշինքի անունից կուսակցության խորհրդի անդամ Հակոբ Նիկողոսյանը համախոհների հետ մի քանի օր է ստորագրահավաք է իրականացնում Երևանի իր առևտրի սրահում, որն անցկացվում է «Ընդդեմ իրավապահ մարմինների բռնությունների» կարգախոսով։ Նախաձեռնության հեղինակը կոչ արեց իր պաշտպանյալներին, ինչպես նաև մյուս քաղաքացիներին միանալ ստորագրահավաքին և լսելի դարձնել հասարակության ձայնը։ «Եթե մենք հիմա չկանխենք այս ամենը, հետագայում դա այլևս հնարավոր չի լինի։ Իշխանությունների լկտի պահվածքը և իրավապահ ու անվտանգության մարմինների ապօրինի գործողությունները երկրում ստեղծել են ամենաթողության և անպատժելիության մթնոլորտ, որն աշխատում է բոլորիս դեմ»,- նշում է Հակոբ Նիկողոսյանը։ Ստորագրահավաքով նրանք մտադիր են միանալ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագույա Թովմասյանի նախաձեռնությանը, որի շրջանակներում պատգամավորը մտադիր է բարձրացնել ԵԽ-ում զանգվածային բռնությունների հարցը։ «Ստորագրահավաքը մեր ձայնն է՝ հանուն արդարության և մեր անվտանգության»,- ընդգծում է Նիկողոսյանը։ Ստորագրահավաքը կտեւի մոտ մեկ ամիս, որից հետո դրանք կփոխանցվեն ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որպեսզի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը հավաքված բոլոր ստորագրությունները ուղարկի Եվրախորհուրդ։ «Ոչ ոք չի կարող կանգնեցնել մարդկանց, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար»,- եզրափակում է Հակոբ Նիկողոսյանը։