Իրադարձություններ
Նիկոլ Փաշինյանը միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները
22.01.2026
Դավոս կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ։
Վարչապետը, մասնավորապես, համագործակցության հնարավորությունները քննարկել է Schneider Electric-ի գործադիր տնօրեն Օլիվյե Բլումի, Dell Technologies-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մայքլ Դելի և ձեռնարկատեր Նուբար Աֆեյանի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող գործընթացները, առկա հնարավորությունները, ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումները։