Իրադարձություններ
Քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստան կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում. Գրիգորյանը՝ Ռիտերին.
03.02.2026
Փետրվարի 3-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակազմից։
Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած նշանակալի աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Հայաստանում քաղաքացիական առաքելության տեղակայումը կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսանկյունից։
Ա.Գրիգորյանը Մ.Ռիտերին մաղթել է հետագա հաջողություններ և ձեռքբերումներ։ Իր հերթին առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և գործընկերության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։