Իրադարձություններ

Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները

06.02.2026

Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին, հայտնում են կառավարությունից։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։ Մհեր Գրիգորյանը Հայաստանի համար ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը։ Նշվել է նաեւ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի զգալի համագործակցությունը, քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումները։