Politics

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեծ հաջողություն է. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

06.12.2025

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեծ հաջողություն է. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեծ հաջողություն է, որը փոխել է ողջ մթնոլորտը Հարավային Կովկասում, Դոհայում կայացած գագաթնաժողովում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա մենք քննարկում ենք ոչ թե բուն հակամարտությունը, այլ այն, թե ինչպես ամրապնդել խաղաղությունը և ինչպես այն ինստիտուցիոնալացնել»,- նշել է Գրիգորյանը։ Նրա խոսքով, խաղաղ համաձայնագրի ապագա վավերացումը և տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների ինստիտուցիոնալացման գործընթացի մաս են կազմում։