Politics

Համբուրգի Առևտրի պալատում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է TRIPP նախագծի և «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները.

11.12.2025

Համբուրգի Առևտրի պալատում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է TRIPP նախագծի և «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի հաջորդ կանգառը Համբուրգի Առևտրի պալատն է, որտեղ հանդիպում է գործարարների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Համբուրգի Առևտրի պալատի գլխավոր տնօրեն, դոկտոր Մալտե Հայնեն։ Հանդիսավոր ֆոտոշարքից հետո սկսվեց քննարկում «Հայաստանի ռազմավարական դերի ուսումնասիրությունը Եվրոպայի և Ասիայի միացման գործում» թեմայով, որին մասնակցում էին գործարարներ տարբեր ոլորտներից՝ վերականգնվող էներգիա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մետալուրգիա, բեռնափոխադրումներ, ֆինանսներ, բանկային գործ, հյուրանոցային բիզնես և այլն: Deutschland, Hamburger Sparkasse, Hamburg Invest եւ այլն: Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է TRIPP նախագծի և «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները՝ ընդգծելով Հայաստանի ներուժը՝ որպես միջազգային լոգիստիկ երթուղիների հանգույց։