Քաղաքականություն
Իրանցիները զգույշ և բարդ դիվանագիտական աշխատանք են տանում, որի նպատակն է, ի թիվս այլ բաների, ապահովել երկրի երկարաժամկետ կենսական շահերը նույնիսկ մինչև բանակցությունների մեկնարկը։ Ոսկանյանը
04.02.2026
Այս պահին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ չեն ընթանում, այլ բանակցությունների հետ կապված շփումներ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Դատելով առկա տեղեկատվության արտահոսքից՝ պաշտոնական Թեհրանն այս փուլում ձգտում է սահմանափակել հնարավոր բանակցությունները, առաջին հերթին, բացառապես իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի և հակաիրանական պատժամիջոցների վերացման օրակարգով, առանց շոշափելու ո՛չ հրթիռային ծրագիրը, ո՛չ էլ տարածաշրջանային իրանական վստահված ուժերի հարցը. Ստամբուլում, բայց Օմանի մայրաքաղաքում՝ Թուրքիային բացառելով հավելյալ կշիռ տալուց և բանակցությունները վերածելով անցյալ տարի 12-օրյա պատերազմից առաջ ընդհատված իրանա-ամերիկյան բանակցային գործընթացի հերթական փուլի։
Թե որքանով Իրանը կկարողանա հասնել այդ նպատակներին, պարզ կդառնա մոտ օրերս, սակայն ակնհայտ է, որ անգամ աշխարհի ամենահզոր գերտերության մշտական ռազմական սպառնալիքի պայմաններում իրանցիները զգույշ և բարդ դիվանագիտական աշխատանք են իրականացնում, որի նպատակն է, ի թիվս այլ բաների, ապահովել երկրի երկարաժամկետ կենսական շահերը նույնիսկ բանակցությունների մեկնարկից առաջ»,- գրել է Ոսկանյանը։