Քաղաքականություն
Պապիկյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը
13.02.2026
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
Նախարար Պապիկյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հարցեր։
Սուրեն Պապիկյանն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության կարևորությունը այս պահին, երբ Հայաստանը գտնվում է պաշտպանական բարեփոխումների իրականացման ակտիվ փուլում։ Անդրադարձ է եղել նաեւ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը։
Զրուցակիցները հատկապես նշել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կրթությունը, վերապատրաստումը, վարժանքները, փորձի փոխանակումը և մասնագիտական խորհրդատվությունները։
Դեյվիդ Ալենը հայտնել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում, ինչպես նաև աջակցել Հայաստանում պաշտպանական բարեփոխումների գործընթացին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։