Քաղաքականություն
Մադրիդը հայտարարել է, որ չի լինելու ԱՄՆ-ի «վասալը».
04.03.2026
«Մենք ոչ մեկի վասալը չենք լինելու, ոչ մի սպառնալիք չենք հանդուրժելու և մեր արժեքները պաշտպանելու ենք»,- ասաց նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցություն է հայտնել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին։ Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի առաջնորդը «խոսել է Իսպանիայի վարչապետի հետ՝ հայտնելու Ֆրանսիայի եվրոպական համերաշխությունը նրա հետ՝ կապված Իսպանիայի դեմ կիրառվող տնտեսական ճնշման վերջին սպառնալիքների հետ»։
Իսպանիայի կառավարությունը մարտի 2-ին հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ զինվորականներին օգտագործել իսպանական բազաները Իրանին հարվածներ հասցնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 3-ին Սպիտակ տանը հայտարարել է, որ Իսպանիայի ղեկավարության գործողությունները սարսափելի են, այդ թվում՝ այն պատճառով, որ նրանք հրաժարվում են պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։ Նա ասաց, որ ԱՄՆ-ը կդադարեցնի առևտուրն Իսպանիայի հետ։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ զինվորականները կարող են թռչել Իսպանիա և այնտեղ օգտագործել ՆԱՏՕ-ի բազաները։