Քաղաքականություն
Արժեքավոր վկաները լռում են
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ենթադրյալ յուրացումների գործով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում, եւ ամեն օր այս գործի շրջանակներում նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դառնում։ Ակնհայտ է, որ իշխանությունները մտադիր են օրինակելի արդարադատություն իրականացնել և դիվիդենտներ վաստակել ընտրողների շրջանում, քանի որ հեղափոխությունից ի վեր հայտարարում են նախկին իշխանությունների թալանածի վերադարձի մասին, բայց մինչ օրս ժողովուրդը ոչ մի արդյունք չի տեսել։ Հայրապետյանի պաշտպաններն այս ողջ գործընթացն արդեն որակել են որպես քաղաքական ջարդ և շարունակում են պաշտպանել նրան։ Նախաքննություն իրականացնող մարմնից մեզ փոխանցեցին, որ ներկայումս այս գործով քննիչները հաճախ են այցելում Հայրապետյանին պատկանող գործարաններ և այլ օբյեկտներ և աշխատակիցների հետ առանձնազրույցների ընթացքում փորձում են ձեռք բերել նախաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն։ Մենք գիտենք, որ Հայրապետյանի հետ սերտ համագործակցող մի քանի աշխատակիցներ բերվել են գործով որպես վկաներ և ծանուցումներ են ստացել հարցաքննության համար։ Մեր տեղեկություններով՝ Հայրապետյանը տոտալ վախի մեջ է պահում իր աշխատակիցներին ու ենթականերին։ Նա ուղղակիորեն սպառնացել է, որ կսպանի, եթե որևէ մեկը համարձակվի որևէ բառ ասել իրավապահ մարմիններին կամ որևէ ապացույց տալ։ Մեր խմբագիրները կապ հաստատեցին «Բժնի» կոմբինատի անձնակազմի կառավարման բաժնի պատասխանատուի հետ և փորձեցին ճշտել, թե իրականությանը համապատասխանում են լուրերը, թե աշխատակիցները սպառնալիքի տակ են։ Բաժնի պետ Դալլաքյանը կտրուկ պատասխանեց «ոչ» և ընդհատեց հեռախոսազրույցը։ Գործարանի աշխատակիցների հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն անհաջող էին։ Հեշտ է տեսնել, որ նրանք իսկապես ճնշման տակ են: