Քաղաքականություն

Խուզարկություն բլոգեր Հեղինե Ասիրյանի տանը. իրավապահների ցուցադրական գործողությունը մտահոգություններ է առաջացրել

Խուզարկություն բլոգեր Հեղինե Ասիրյանի տանը. իրավապահների ցուցադրական գործողությունը մտահոգություններ է առաջացրել

25.10.2025

Երեկ Քրեական Ոստիկանության Գլխավոր վարչության ծառայողները խուզարկություն են իրականացրել ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր բլոգեր և հասարակական գործիչ Հեղինե Ասիրյանի՝ Երևանյան հասցեում։ Չնայած հայտնի էր, որ Ասիրյանը գտնվում է Միացյալ Նահանգներում և չի բնակվում տվյալ հասցեում, իրավապահներ այդուհանդերձ խուզարկել են բնակարանը, որտեղ ներկայում բնակվում է բլոգերի մայրը։

Գործողությունը անսպասելիորեն իրականացվել է լրատվամիջոցների ներգրավմամբ, որը մի շարք հարցեր է առաջ բերել՝ կապված նպատակների հետ։ Արդեն իսկ շատ ընդդիմադիր գործիչներ այս գործողությունը որակել են «քաղաքական շոու»։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ նման հրապարակային գործողությունները կարող են արդարացիորեն ընկալվել ոչ միայն որպես իրավական գործողություն, այլև որպես ցուցադրկան գործողություն կամ բացահայտ սպառնալիք, քաղաքական ճնում՝ ուղղված իշխանությունների դեմ արտահայտվող անձանց։

Հեղինե Ասիրյանը վերջին տարիներին հայտնի է դարձել իր ընդդիմադիր քաղաքական հրապարակումներով, համարձակ մեկնաբանություններով։ Նա սոցիալական ցանցերում պարբերաբար քննադատել է Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, աջակցել ընդդիմադիր նախաձեռնություններին, հրապարակայնորեն հանդես եկել Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության օգտին և կազմակերպել խաղաղ բողոքի ակցիաներ սփյուռքում։

Իրավապաշտպանները տահոգված են , որ նման գործողությունները վտանգավոր նախադեպ կստեղծեն խոսքի ազատության սահմանափակումների համար, ինչպես նաև վախի մթնոլորտ ստեղծել մյուս լրագրողների, բլոգերների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների շրջանում։

Առայժմ իրավապահ մարմինները չեն մանրամասնում, թե ինչով էր պայմանավորված խուզարկությունը, ինչ հիմքեր կային նման գործողությունների համար և ինչ իրավական հետևանքներ կունենա Հեղինե Ասիրյանի համար։

հեղինակ ՝ Վահե Իսայան