Հասարակություն
Wizz Air-ը թռիչքներ է սկսել դեպի հունական Հռոդոս կղզի
22.01.2026
2026 թվականի հունիսի 7-ից Wizz Air-ը կսկսի թռիչքներ իրականացնել դեպի հունական Հռոդոս կղզի։
Երևան-Հռոդոս-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի։
Ավիատոմսերի գնման և մատչելիության, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար խորհուրդ ենք տալիս այցելել ավիաընկերության կայքը wizzair.com կամ օգտվել բջջային հավելվածից: