Տնտեսություն
Կապանի օդանավակայանը կարող է գործել որպես միջազգային օդանավակայան
23.01.2026
Կապանի օդանավակայանը կարող է գործել որպես միջազգային օդանավակայան։ Սա նշանակում է, որ Հայաստանում կհայտնվի երկրորդ միջազգային օդանավակայանը։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշել է.
«Դրա համար իրավական հիմք է ստեղծվում, քանի որ գործող կոնցեսիոն որոշակի սահմանափակում է նախատեսում. «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ շառավղով, եթե կառավարությունը որոշի ցանկացած օդանավակայան վերափոխել քաղաքացիական, տեղական կամ միջազգային, գործող կոնցեսիոները այն կառավարելու արտոնյալ իրավունք ունի։
«Որպեսզի Սյունիքի օդանավակայանը դառնա միջազգային, անհրաժեշտ է այն ապահովել համապատասխան սարքավորումներով և անհրաժեշտ ներդրումներ կատարել սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության համար պայմաններ ստեղծելու համար»,- հավելեց նա։
Որոշմամբ նախատեսվում է նաև ընդլայնել Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների թողունակությունը՝ մոտ 425 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրումների միջոցով։