Իրադարձություններ

Ես սիրով ընդունեցի նախագահ Թրամփի հրավերը։ Փաշինյանը համաձայնել է մասնակցել Գազայի հարցով խաղաղության խորհրդի նիստին

09.02.2026

Ես սիրով ընդունեցի նախագահ Թրամփի հրավերը։ Փաշինյանը համաձայնել է մասնակցել Գազայի հարցով խաղաղության խորհրդի նիստին
Փոխնախագահ Ջ.Դ.Վենսի այցը առանցքային քայլ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության ինստիտուցիոնալացման և ռազմավարական գործընկերության ընդլայնման ուղղությամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումից հետո։ «Պարոն Վենսին ներկայացրեցի Հարավային Կովկասում տեղի ունեցող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հնարավոր նոր քայլերին։ Փաշինյանը նշել է, որ երկուստեք կարևորվել է օգոստոսի 8-ի գագաթնաժողովի կարևորագույն ձեռքբերումներից մեկի՝ TRIPP նախագծի հետևողական իրականացումը։ «Ես սիրով ընդունեցի նախագահ Թրամփի հրավերը՝ մասնակցելու սեպտեմբերի 19-ին կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։