Իրադարձություններ

Իրանի արտգործնախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթացի մասին

26.02.2026

Իրանի արտգործնախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթացի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին Ժնևում Իրանի միջուկային հարցի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի խորհրդակցությունների երրորդ փուլն անվանել է ամենալուրջներից մեկը: Հինգշաբթի երեկոյան Ժնեւում ավարտվել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ Իրանի միջուկային դոսիեի շուրջ խորհրդակցությունների երրորդ փուլը։ «Սրանք ամենալուրջ և ամենաերկար բանակցություններից մեկն էին: Այս մի քանի երկար ժամերի ընթացքում մենք լավ առաջընթաց գրանցեցինք»,- ասել է նա իրանական հեռուստատեսության ուղիղ եթերում: Ժնևում բանակցություններն առաջին անգամ ընթացել են երկու փուլով. կողմերը, առավոտից բանակցություններ սկսելով, կեսօրին ընդմիջում են վերցրել մայրաքաղաքների հետ խորհրդակցությունների համար, իսկ երեկոյան շարունակել քննարկումը։ Ընդհանուր առմամբ, բանակցությունները, չհաշված դադարը, տեւել են մոտ հինգ ժամ։ Իրանն ու ԱՄՆ-ն իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Վիտկովը։ Կողմերը ներկայումս աշխատում են հնարավոր համաձայնության առաջարկների վրա։