Քաղաքականություն
Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, բայց Ռուսաստանը հարգելու է Հայաստանի ընտրությունը. Լավրով
05.02.2026
Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, սակայն Ռուսաստանը հարգելու է Հայաստանի ընտրությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնց հիմքում ընկած է համագործակցությունը և հատկապես Եվրամիությանն անդամակցելը: Սա ձեր ընտրությունն է, և մենք լիովին կհարգենք այն», - ասել է Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։