Քաղաքականություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը. Շառլ Միշել
13.03.2026
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը և կբերի կայունություն և անվտանգություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը։
Նա ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ որոշում ընդունելը չափազանց համարձակ քայլ էր։
«Ես վճռականորեն աջակցում եմ այս խաղաղության համաձայնագրի ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին։ Համոզված եմ, որ այն կդառնա շատ ամուր հիմք տարածաշրջանում կապերի զարգացման համար և կխթանի տնտեսական աճը։