Սեպտեմբեր 25, 2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո երկրում քաղաքական լարվածությունը զգալիորեն աճել է։ Նրա կողմնակիցները բազմիցս դուրս են եկել փողոց՝ պահանջելով ազատ արձակել նախկին նախագահին և դադարեցնել ընդդիմության դեմ իրականացվող քաղաքական հետապնդումները։
Ընդդիմադիրների և իրավապաշտպանների գնահատմամբ, անձինք, ովքեր հրապարակայնորեն աջակցել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը և մասնակցել են բողոքի ակցիաներին, հայտնվել են իրավապահների հսկողության տակ։ Շատ ընդդիմադիր գործիչներ հայտարարել են ոստիկանության կողմից հարցաքննվելու, սպառնալիքների, վարչական վերնախավի կողմից հետապնդումների և քաղաքական ճնշումների մասին։
Հատկապես մտահոգիչ է իրավիճակը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։ Վրաստանի հայ համայնքի որոշ անդամներ պնդում են, որ քաղաքական ակտիվության և մասնավորապես իրենց հայկական ծագման պատճառով նրանք գործող իշխանությունների կողմից ավելի կոշտ են թիրախավորվել։
Զանգվածային հետապնդումներ շուրջ մեզ հաջողվեց զրուցել Թբիլիսիի բնակիչ, ազգությամբ հայ Արտակ Մելքոնյանի հետ, որը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվ անդամ է։ Նա տարիներ շարունակ աջակցել է Միխեիլ Սաակաշվիլիին և մասնակցել նրա աջակիցների կազմակերպած բողոքի ակցիաներին։ Նրա վկայությամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության իշխանության հակաժողովրդական ու բռնապետական քաղաքականության հետևանքով նա ենթարկվել է ճնշումների՝ իր քաղաքական դիրքորոշման և մասնավորապես հայկական ծագման պատճառով։ «Իշխանությունները հատկապես անհանդուրժող են այլազգիների հանդեպ՝ համարելով, որ նրանք իրավունք չունեն որևէ պահանջ ներկայացնել իշխանությունների»-նշում է Մելքոնյանը։
Մելքոնյանի խոսքով՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները և իշխանամետ անձինք բազմիցս շեշտել են իրեն, որ ինքը «հայ է և չպետք է խառնվի Վրաստանի քաղաքականությանը»՝ բացահայտ սպառնալով, որ դա լուրջ հետևանքներ կունենա իր համար։
Արտակ Մելքոնյանը նաև պնդում է, որ ոստիկանությունը հրաժարվել է հետաքննել իր նկատմամբ իրականացված բռնությունները, իսկ որոշ իրավապահներ բացահայտ հակահայկական արտահայտություններ ենարել իր հացեին։ Նրա խոսքով՝ իրեն սպառնացել են ազատազրկմամբ, ֆիզիկական հաշվեհարդարով, եթե շարունակի ակցինաներին մասնակցել ու պահանջներ ներկայացնել պետական մարմիններին։
Վերլուծաբանները շեշտում են, որ Սաակաշվիլիի ձերբակալությունից ի վեր Վրաստանում ժողովրդավարության մակարդակը իջել է, իսկ իշխանությունների քննադատները բախվում են աճող ճնշումների։ Այս ֆոնին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անվտանգությունն ու քաղաքական իրավունքների պաշտպանությունը շարունակում են մնալ Վրաստանի մարդու իրավունքների օրակարգի կարևորագույն հարցերից մեկը։
Ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների վերաբերյալ հաղորդումները շարունակում են մտահոգություն առաջացնել նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում։ Վրաստանի հայկական համայնքը ևս իր անհանգստությունն է արտահայտել բռնությունների դեպքերի հետ կապված և պահանջել Վրաստանի իշխանություններից երաշխավորել քաղաքացիների սահմանադրական իրավունքները և ազգային փոքրամասնությունների
ԹԱՄԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆՑ